ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Սա այն դարպասն է, որը հիմա վերածվել է «դզոտի». Ռոբերտ Մելքոնյան

Սա այն դարպասն է, որը հիմա վերածվել է «դզոտի». Ռոբերտ Մելքոնյան
06.11.2022 | 09:40

Սա այն դարպասն է, որը նախկինների օրոք գրեթե միշտ բաց էր, ու հաճախ այնտեղ միջոցառումներ ու համերգներ էին անցկացվում:


Սա այն դարպասն է, որի փակ լինելու համար ԱԺ-ի մի գերակտիվ պատգամավոր ամբիոնից իրեն «պատեպատ» էր տալիս ու նախկին իշխանություններին «քարուքանդ» անում․․․
Սա այն դարպասն է, որը, ըստ այս ապաշնորհ իշխանությունների, միշտ պետք է իբր թե բաց լիներ ՀՀ «հպարտ» ու «դուխով» քաղաքացիների առջև:


Սա այն դարպասն է, որը հիմա վերածվել է «դզոտի» ու անառիկ ամրության, որից ներս նույնիսկ նիկոլապաշտ ժեխերին չեն թույլատրում մտնել:
Սա այն դարպասն է, որից դուրս Նիկոլն ու իր «դաստի» անդամները վախենում են քայլել՝ առանց բազմաթիվ «ախրաննիկների» ու բերետավորների ուղեկցության:

Դիտվել է՝ 8387

Մեկնաբանություններ